kalimah.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

tata simonyan – verjin zang كلمات اغاني

Loading...

լա լը լա լա, լա լը լա լա
լա լա լա լա լա
լա լը լա լա, լա լը լա լա
լա լա լա լա լա: (2x)

էս ինչպե՞ս, էս ո՞նց անցան
ո՞նց էկան, հեռացան օրերը դպրոցական
պայուսակ, նստարան:
ի՜նչ երազ էր, ի՜նչ անուրջ
թե կատակ էր և թե` լուրջ
թե հեքիաթ` կախարդական
եվ թե կյանք էր իրական:

ու կարծես երեկ էր դեռ`
դասեր ու դասարաններ
ա՜խ, էս ո՜նց է ճերմակել
իմ դասատուն էն ջահել:

(կրկներգ)
ու հնչեց զանգը, հնչեց
ու հնչեց վերջին անգամ, վերջին:
ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով
կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին
բայց ի՜նչ արած, մնաք բարով…

լա լը լա լա, լա լը լա լա
լա լա լա լա լա:
եվ ինձ հետ միշտ կմնան
անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական
օրագիր, պահարան:
ի՜նչ ուրախ էր, ի՜նչ անհոգ
թե ձմեռ էր և թե շոգ
թե տանիք էր` հայրական և թե տուն` նվիրական:

դու նստում էիր կողքիս`
մանկության ընկերուհիս
բայց այսօր արի ու տես`
ես կարծես սիրում եմ քեզ:

(կրկներգ)
ու հնչեց զանգը, հնչեց
ու հնչեց վերջին անգամ, վերջին:
ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով
կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին
բայց ի՜նչ արած, մնաք բարով…

ու հնչեց զանգը, հնչեց
ու հնչեց վերջին անգամ, վերջին:
ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով
կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին
բայց ի՜նչ արած, մնաք բարով…

ու հնչեց զանգը, հնչեց
ու հնչեց վերջին անգամ, վերջին:
ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով
կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին
բայց ի՜նչ արած, պիտի գնամ
մնաք բարով…
լա լը լա լա, լա լը լա լա
լա լա լա լա լա:

كلمات أغنية عشوائية

اهم الاغاني لهذا الاسبوع

Loading...