kalimah.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

jrimurmur – 17 كلمات اغاني

Loading...

տասնյոթամյա հասակում լուրջ չի’ լինում ոչ մի մարդ
_ ու մի դյութիչ երեկո՝ մի կողմ թողած աղմկուն
սրճարանները պայծառ, գարեջուր թե լիմոնադ
_ դու գնում ես շրջելու լորիների պուրակում։

o՜,լորինե՜ր բուրաշատ
o՜,լորինե՜ր բուրաշատ
o՜,լորինե՜ր բուրաշատ
o՜,լորինե՜ր բուրաշատ

երեկոն է մեղմ ու ջերմ…
հովն այնքան հեզ է շոյում, որ նիրհում ես ակամա
քամին աղմուկ է բերում, ֊ քաղաքն այնքան հեռու չէ
– որթատունկն է օրորում, ու կքնես դու հիմա…
կքնես դու հիմա
կքնես դու հիմա

նկատում ես երկնքում մռայլ, տխուր մի մշուշ՝
փոքրիկ լաթի մի կտոր՝ շրջակարված ոսկեթել
ու պատռված՝ սպիտակ աստղի կողմից չարագույժ
որ սարսռում է համակ, ասես մահն է իր գտել

տասնյոթամյա պատանի… երեկոներ հունիսյան…
հարբած հյութից շամպայնի՝ դու սավառնում ես երկնում
թպրտում է շուրթերիդ, ինչպես փոքրիկ մի գազան
համբույրը տաք ու թովիչ, ու լեզուդ կապ է ընկնում։

սիրահարված եք արդեն, վարձված մինչև սեպտեմբեր…
ծիծաղեցնում են նրան ձեր սոնետներր հլու
ո՛չ ախորժակ էլ ունեք, ո՛չ բարեկամ, ո՛չ ընկեր
_ եվ մի օր էլ պաշտելին հաճում է ձեզ գրելու։

եվ այդ օրը դուք նորից պատվիրում եք լիմոնադ
կամ գարեջուր՝ մտնելով մի սրճարան աղմկուն…
տասնյոթամյա հասակում լուրջ չի լինում ոչ մի մարդ
երբ գնում է շրջելու լորիների պուրակում։

երեկոն է մեղմ ու ջերմ…
հովն այնքան հեզ է շոյում, որ նիրհում ես ակամա
կքնես դու հիմա
կքնես դու հիմա
կքնես դու հիմա

كلمات أغنية عشوائية

اهم الاغاني لهذا الاسبوع

Loading...