brunette (arm) – դիմակ (dimak) كلمات اغاني
[նախաբան]
չեմ ուզում էս լույսն ու էս արևը
չեմ լսում ո՛չ ծովը, ո՛չ անձրևը
չկան էսօրվանից իմ երազները
դիմակդ ա, ես ու շղթաներս
[նախերգ]
դու ասում էիր՝ ես եմ քո լուռ ստվերը
հայացքով խառնում էիր իմ մտքերը
սառն էին միշտ քո տան պատերը
դիմակդ ա, ես ու շղթաներս
[նախակրկներգ]
յա՛ր, էդ քու նազ ու ղազմով
ջանս փել ու փանդ իս արի
խաթ ու խալով, քաղցր լիզվով շատ
ինձ պեսին բանդ իս արի
[կրկներգ]
դիմակդ ա, ես ու շղթաներս
հեռանում եմ՝ հետս տանելով ստվերս
բա ո՞ւր են ինձ տաքացնող ձեռքերդ
արդեն վաղուց էլ իմը չեն
դիմակդ ա, ես ու շղթաներս
հեռանում եմ՝ հետս տանելով ստվերս
բա ո՞ւր են ինձ տաքացնող ձեռքերդ
արդեն վաղուց էլ իմը չեն
[բրիջ]
յա՛ր ջան, արի
ձեռ մի՛ զարնի էն ճըղին
թե որ զարնես
ձեռըդ կարնես փուշին
վո՜ւյ, յարո՛ ջան
յա՛ր ջան, արի
ձեռ մի՛ զարնի էն ճըղին
թե որ զարնես
ձեռըդ կարնես փուշին
վո՜ւյ, յարո՛ ջան
[կրկներգ]
դիմակդ ա, ես ու շղթաներս
հեռանում եմ՝ հետս տանելով ստվերս
չէ, չեմ լսում ես էլ մտքերս
արդեն վաղուց էլ իմը չեն
դիմակդ ա, ես ու շղթաներս
հեռանում եմ՝ հետս տանելով ստվերս
էլ չեն խաբում ինձ քո աչքերը
արդեն վաղուց էլ իմը չեն
[վերջաբան]
հա, դիմակդ ա, ես ու շղթաներս
ու մի քիչ էլ մնացած էն սերս
բայց ինձ թողած ու քեզ ընտելացրած
պուճուր, սևացած սրտին ասա՝ տե՞ր ես
երևի մոռացել, երևի դու շտապել ես
երևի շտապեցիր, բայց հիմա ուշացել ես
քեզ իմ սրտում հավերժ դու դաջել ես
երևի, յարո՛ ջան, ինձ ու քեզ դու վառել ես
كلمات أغنية عشوائية
- herman dune › herman düne – tell me something i don’t know كلمات اغاني
- hugo delire › hugo délire – freestyle #2 كلمات اغاني
- rohff › rohff – zga كلمات اغاني
- agentz › agentz – sinä vain كلمات اغاني
- mc octopussy › mc octopussy – bringin da funk كلمات اغاني
- nina zilli › nina zilli – non qui كلمات اغاني
- allen halloween › allen halloween – dia de um dread de 16 anos كلمات اغاني
- efil › efil – society killed the teenager كلمات اغاني
- silvio rodriguez › silvio rodríguez – carretón كلمات اغاني
- chester see › chester see – even though i’m gone كلمات اغاني