kalimah.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

yellowheart. - mi tesak كلمات أغنية

Loading...

[intro: yellowheart.]
սկսվում ա սենց
ես ու գրիչը
ու թուղթը

[verse 1: yellowheart.]
պատկերացրու
էլի փոքր ես ու բակում
էլի վազում ես տուն ջուր խմելու
էլի հոտն ա իրիկունվա
ու դեռ լույս ա դրսում
պատկերացրու
առավոտ ա դպրոց ես գնում
ու 100_ով աշխարհը առնում
շտապում ես տուն, որ գրկես ձերոնց
ու լավ ա ամեն ինչ թվում

[pre_chorus]
մարդիկ ուղիղ հարյուր տարի են ապրում
պապն ա ասել
ու երբ նա ինձ հաշվել սովորեցրեց
ես սկսեցի հասկանալ, թե մեզ ինչքան ա մնացել ապրելու

[chorus: yellowheart.]
մի տեսակ
կուզեի 1 օրով փոքր դառնայի
ու էլ հոգսեր չունենայի
ոչ սիրո պատմություն
ոչ անվերջ փնտրտուք, թե ով եմ
մի տեսակ
կուզեի 1 օրով փոքր դառնայի
վայելեի կյանքը ու չզղջայի
որ սխալ եմ անում կամ էլ չեմ հերիքում
հեշտ էր, երբ չէի հասկանում
հեշտ էր, երբ չէի հասկանում (թե մեզ ինչքան ա մնացել ապրելու)
հեշտ էր, երբ չէի հասկանում
[verse 2: f3lo (3.33), _yellowheart. & f3lo (3.33)_]
հըհ, գիշեր ու ցերեկ
ինձ հիշեք ու բերեք (հիշեք ու բերեք)
էն ինչ չի լինելու էլ երբեք (էլ երբեք)
ասում եմ
գիշեր ու ցերեկ
մի քիչ հետ գնացեք
ու եթե սեր մնացել ա, տվեք (մնացել ա)
մի ակնթարթ արթնանանք մարդ դառնանք (մարդ դառնանք)
մի քիչ թողենք որ արցունքները չորացման (չորանան)
մի պահ պահենք պատերը որ վեր բարձրանանք
մի ժամ ջնջենք վատերը որ չշատանան
հիշի որ
մի տեսակ ամեն ինչ կարա դառնա ուրիշ
ու ուրիշն էլ կարա դառնա _շատ հարազատ_
_նենց որ իմացի_ 3_ներն ու սրտերը դեղին
քեզ ասում են հիշի, ժպտա _ու եղի_

[chorus: yellowheart. & f3lo (3.33), (f3lo (3.33))]
մի տեսակ
կուզեի 1 օրով փոքր դառնայի
ու էլ հոգսեր չունենայի
ոչ սիրո պատմություն
ոչ անվերջ փնտրտուք, թե ով եմ
մի տեսակ (մի տեսակ)
կուզեի 1 օրով փոքր դառնայի
վայելեի կյանքը ու չզղջայի
որ սխալ եմ անում կամ էլ չեմ հերիքում
հեշտ էր, երբ չէի հասկանում
հեշտ էր, երբ չէի հասկանում (թե մեզ ինչքան ա մնացել ապրելու)
հեշտ էր, երբ չէի հասկանում
[outro: yellowheart.]
էս ոնց են օրերը կարճացել, աստված
սկսել եմ մերոնց հասկանալը

كلمات أغنية عشوائية

كلمات الأغنية الشائعة حالياً

Loading...